▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսների համար թող վարակիչ լինի ամերիկացիների մոտեցումը

 

Ռուսների համար թող վարակիչ լինի ամերիկացիների մոտեցումը
ԱՄՆ-ը մերժել է Աֆղանստանից դուրս բերված Cougar և HMMWV ռազմական տրանսպորտային միջոցները գնելու՝ Ադրբեջանի հայտը:
Վաշինգտոնի այս դիրքորոշումը միանգամայն արդարացված է, որովհետև կարգավորման գործընթացում ներգրավված երկիրը պետք է իր քայլերով նպաստի լարվածության լիցքաթափմանն ու խաղաղության հաստատմանը:
Ավելի վաղ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն էր հայտարարել, որ իրենք, որպես միջնորդ, հակամարտության կողմերին զենք չեն վաճառում:
Փաստորեն ԵԱՀԿ Միմսկի խմբի համանախագահներից միայն Ռուսաստանն է, որ ակտիվորեն զինում է հակամարտության կողմերին, վերջին շրջանում՝ հատկապես Ադրբեջանին:
Սա ընդամենը փաստի արձանագրում է՝ թեեև ոմանք ինձ հիմա կշտապեն մեղադրել հակառուսական տրամադրություններ բորբոքելու մեջ...

ԱՄՆ-ը մերժել է Աֆղանստանից դուրս բերված Cougar և HMMWV ռազմական տրանսպորտային միջոցները գնելու՝ Ադրբեջանի հայտը: Վաշինգտոնի այս դիրքորոշումը միանգամայն արդարացված է, որովհետև կարգավորման գործընթացում ներգրավված երկիրը պետք է իր քայլերով նպաստի լարվածության լիցքաթափմանն ու խաղաղության հաստատմանը:

Ավելի վաղ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն էր հայտարարել, որ իրենք, որպես միջնորդ, հակամարտության կողմերին զենք չեն վաճառում:Փաստորեն ԵԱՀԿ Միմսկի խմբի համանախագահներից միայն Ռուսաստանն է, որ ակտիվորեն զինում է հակամարտության կողմերին, վերջին շրջանում՝ հատկապես Ադրբեջանին:Սա ընդամենը փաստի արձանագրում է՝ թեև ոմանք ինձ հիմա կշտապեն մեղադրել հակառուսական տրամադրություններ բորբոքելու մեջ...

Սուրեն Սուրենյանց

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Քաղաքական more