▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ռուսները խաբեցին, խաբեցին, խաբեցին, խաբեցին, վերջում էլ փորձեցին ներքաշել նոր պատերազմի մեջ». Ալեն Սիմոնյան

«Ամեն ինչ էնքան պարզ ա, որ մանկապարտեզի երեխան կարա բացատրի»,- «Հանրային»-ի եթերում անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին, ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Մենք ունեինք ընկեր, դաշնակից, ավագ եղբայր, որը մեզ պետք է պաշտպաներ: Սակայն եկավ պահն ու նա մեզ չպաշտպանեց, մեզ թողեց առնվազն մենակ, եթե ոչ` իր իմացությամբ այդ ամենը տեղի ունեցավ: Մենք սակայն էլի վստահեցինք, սակայն էլի խաբեցին, խաբեցին, խաբեցին, խաբեցին, վերջում էլ փորձեցին ներքաշել նոր պատերազմի մեջ` արդեն Հայաստանի տարածքում, որպեսզի գան և փրկեն ՀՀ-ն կոնկրետ իրավիճակում: Եվ նորից գործոն ու նորից օղակ գցեն ՀՀ պետականության վրա: ՀՀ-ի գործողությունն ուղղված չէ որևէ երկրի դեմ, նույնիսկ` Ադրբեջանի դեմ: Մեր գործողությունն ուղղված է ՀՀ ինքնիշխան տարածքը պաշտպանելուն»,- պնդեց Սիմոնյանը:

***

Ադրբեջանն ու Հայաստանը խորհրդարանական մակարդակով շփումներ կսկսեն։ Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նա նշել է, որ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ հաջորդ հանդիպումն, ամենայն հավանականությամբ, կլինի մայիսի կեսերին։

***

«Հանրային»-ի եթերում լրագրող Պետրոս Ղազարյանն Ալեն Սիմոնյանի հետ զրույցում նկատեց, որ ռուսները պնդում են, թե ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները սառեցնելու որևէ դիմում չկա: «Հիմա մենք սառեցրե՞լ ենք, թե՞ չենք սառեցրել»,- հարցադրեց հարցազրուցավարը:

«Իհարկե, սառեցրել ենք, այսինքն ի՞նչ, պիտի մի հատ էլ դիմո՞ւմ գրենք, որ սառեցրել ենք: Վարչապետը հայտարարել է, ես հայտարարել եմ...»,- պատասխանեց ԱԺ նախագահը:

***

Հայաստանը միշտ էլ ձգտել ու գնացել է եվրոպական արժեհամակարգի ուղղությամբ, մինչև որ սեպտեմբերի 2-ին չբռնեցին ու չներքաշեցին մեզ այլ համակարգի մեջ: Այս մասին «Հանրային հեռուստաընկերության» եթերում հայտարարեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
Սիմոնյանի խոսքով` այս պահին պետք է ճիշտ կազմակերպել այդ ուղղությամբ գնալու գործընթացքը։
«Չենք կարող դիմում գրել ու ասել` բարև ձեզ, եկել ենք։ Պետք է շատ բաներ համապատասխանեցնեք եվրոպական ստանդարտներին, որպեսզի մեր հարևանների նման տարիներ շարունակ թեկնածուի կարգավիճակում չմնանք»,– ասաց նա։
ԱԺ նախագահը նաև նշեց, որ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին, որը տեղի է ունենալու Իսպանիայում ապրիլի կեսերին։
Նա ասաց, որ ՀՀ-ն առաջին անգամ է հրավիրված, ու հետխորհրդային որևէ այլ երկիր հրավիրված չէ, այդ թվում՝ անդամության հավակնողները։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more