|
Ռուսաստանը լրջորեն մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրմամբ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Երևանին և Բաքվին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել, իրավիճակի դեէսկալացիային ուղղված քայլեր ձեռնարկել և զերծ մնալ ցանկացած գործողությունից, որը կհանգեցնի իրավիճակի սրման: Բոլոր հարցերը պետք է լուծել բացառապես խաղաղ, քաղաքական-դիվանագիտական ճանապարհով: Տեղի ունեցածը ևս մեկ անգամ ցույց է տալիս 2020-2022թթ. ձեռք բերված եռակողմ պայմանավորվածություներին վերադառնալու անհրաժեշտությունը: Համոզված ենք, որ տարածքային վեճերը պետք է լուծվեն հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի շրջանակներում: Պատրաստ ենք խորհրդատվական աջակցություն ցուցաբերել գործընթացին»,- ասել է Զախարովան: |
«Ռուսաստանը լրջորեն մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրմամբ». Զախարովա
info@asekose.am/095519696
Tweet
Քաղաքական more
more
more
more
more
more
more


