▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուս սահմանապահները հեռացվելու են Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից

Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից ռուս սահմանապահները հեռացվելու են, գրել է Factor.am-ը՝ հավելելով, որ տեղեկությունը իրենց փոխանցել է ՀՀ բարձրաստիճան աղբյուրը։ Նա  նշել է, որ այս գործընթացը տեղի է ունենալու մոտ ժամանակներում։ Պաշտոնյան չի հստակեցրել, թե նման որոշումն ինչով է պայմանավորված, սակայն  վստահեցրել է, որ քաղաքական որոշում կա։

Factor.am-ը նաև ԱԱԾ-ից է հետաքրքրվել ՝ արդյոք ռուս սահմանապահները հեռացվո՞ւմ են օդանավակայանից, հատուկ ծառայությունից փոխանցել են՝ տեղեկություն չունեն։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more