|
Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, ադրբեջանական հատուկ ծառայությունները շինծու մեղադրանքով ձերբակալել և Բաքու էին տեղափոխել նաև ԼՂ ՊԲ նախկին շտաբի պետ, գեներալ Դավիթ Մանուկյանին։ Վերջինն ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի եղբայրն է: «Ռուբեն Վարդանյանը եղել է եղբորս մեքենայում: Նախ՝ ճանաչել են Վարդանյանին ու ձերբակալել, որից հետո՝ եղբորս: Դավիթ Մանուկյանին առաջադրել են այն նույն շաբլոն մեղադրանքը, ինչ ադրբեջանական աղբյուրներում է՝ ահաբեկչություն, զինված խմբավորումներ, Ադրբեջանի սահմանն անօրինական հատել և այլն»,- 24TV-ի եթերում ասել է դաշնակցական Գեղամ Մանուկյանը: Նրա խոսքով՝ եղբոր կինը ևս այնտեղ է եղել. վերջինին թույլ են տվել վերադառնալ Երևան: |
«Ռուբեն Վարդանյանը եղել է եղբորս մեքենայում». Գեղամ Մանուկյան
info@asekose.am/095519696
Tweet
Քաղաքական more
more
more
more
more
more
more


