▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուբեն Հախվերդյան. Ես գիտեմ, թե ովքեր են տերերը, ում ձեռքից են ուտում էս շները....

 

Ես գիտեմ, թե ովքեր են տերերը,

Ում ձեռքից են ուտում էս շները,

Ես գիտեմ,

Ու թեև միշտ էլ կուշտ են տերերը,

Բայց սովից կատաղած են շները, 

Եվ հիմա

Հենց էնպես չեն հաչում էս շները, 

Ուշացրել են մի քիչ նրանց կերը.

Ուշացրել,

Կերակրե՛ք. չէ՞ որ դուք եք տերերը,

Որ հանկարծ մեզ չուտեն էս շները,

Կերակրե՛ք,

Վայելե՛ք ձեր համեղ պատառները,

Մնացորդը ուտեն թող շները,


Որ լռեն,

Թե չէ վախն այցելում է գիշերը,

Երբ սովից կատաղած են շները,

Զգուշացե՛ք,

Փակեցեք շատ ամուր ձեր դռները,

Փողոցում թող մնան պոետները,

Եվ մարդիկ,

Ում համար միևնույն են տերերը,

Եվ հատուկ կատաղացրած շները՝

Միևնույն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more