▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռոմանոս Պետրոսյանը հանդգնել է «տակից» աշխատել կուսակցության դեմ

«Հրապարակ»-ը գրում է. «Թեպետ Նիկոլ Փաշինյանը պատեհ-անպատեհ հայտարարում է, թե իր իշխանությունում թևեր, ճյուղեր չկան, իրենք կուռ, միասնական ուժ են, սակայն իրականում տարբեր անձանց ու կլանների միջև ներիշխանական հուժկու պայքար կա՝ հանուն ազդեցության, դիրքի, փողի։

Ի թիվս այլ համայնքների, Կոտայքի մարզի Արզնի համայնքում կիրակի օրը ՏԻՄ ընտրություններ են կայացել, որոնք ավարտվել են ՔՊ-ից առաջադրված գործող համայնքապետ Ալեքսանդր Միրզոևի պարտությամբ։ Նա մոտ 80 ձայնով պարտվել է մերձավոր ազգականին՝ Ֆելիքս Միրզոևին, ում, մեր տեղեկություններով, ստվերային աջակցում էր նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։

ՔՊ վարչության անդամ, ներկայում ՊՎԾ պետի պաշտոնը զբաղեցնող Պետրոսյանը, փաստորեն, հանդգնել է տակից աշխատել իր կուսակցության դեմ և անգամ հաջողության է հասել»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more