▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռիտա Սարգսյանը պատմում է արդիականացված ու վերազինված Արյունաբանական կենտրոնի մասին

ՀՀ առողջապահության նախարարության՝ «Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնը» վերաբացվում է՝ արդիականացված եւ վերազինված: Մինչ կենտրոնի պաշտոնական բացումը, որը տեղի կունենա այսօր, ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, լրագրողների հետ միասին, երեկ առաջինն է այցելել այնտեղ: Լրագրողների հետ զրույցում Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանն ասել է, որ երբ Ռիտա Սարգսյանը 2 տարի առաջ այցելել է իրենց կենտրոն եւ տեսել, թե ինչ պայմաններում են բուժվում հիվանդները, խոստացել է, որ շատ շուտով ունենալու են նոր կենտրոն:

«Երկու տարի անց, ահա, ունենք այս կենտրոնը, որը վերակառուցվել է ՀՀ կառավարության եւ համաշխարհային բանկի ջանքերով, ինչպես նաեւ՝ «Նվիրիր կյանք» հիմնադրամի աջակցությամբ»,-ասել է Սմբատ Դաղբաշյանը:

Ռիտա Սարգսյանը լրագրողներին տեղեկացրել է, որ ինքը   «Նվիրիր կյանք» հիմնադրամի համար նվիրատվությունների այլընտրանքային տարբերակներ է փորձում գտնել: Նրա խոսքով՝ նախկինում նվիրատվությունները շատ էին, հիմա դրանք պակասել են: «Պետությունը չի կարող անել, բայց ես գտնում եմ ինչ-որ բաներ, գեղեցիկ բան չեմ անում՝ հաճախ ստիպողաբար հավաքում եմ (ծիծաղում է,-խմբ.), բայց ուրիշ տարբերակ չկա, պետք է միասին մի բան մտածենք, որ որևէ մեկին դժվար չլինի օգնելը»,-ասել է Ռիտա Սարգսյանը՝ հավելելով, որ մտածում է 100 դրամ նվիրաբերելու գաղափարի շուրջ. «Եթե ամեն մեկը 100 դրամ նվիրաբերի, անհրաժեշտ գումարները կհավաքվեն արագ

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Բլոգ more