▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ռեալ Սոսյեդադը» նոր ակումբ է փնտրում Զախարյանի համար

«Ռեալ Սոսյեդադի» նոր մարզիչ Պելեգրինո Մատարացոն չի ծրագրում պահել ռուսաստանցի կիսապաշտպան Արսեն Զախարյանին մրցաշրջանի մնացած մասի համար, հաղորդում է El Desmarque-ը՝ հղում անելով COPE-ի լրագրող Մարկո Անտոնիո Սանդեին։

Մարզիչն արդեն անձնական հանդիպում է ունեցել խաղացողի հետ և տեղեկացրել նրան իր որոշման մասին։

Նմանատիպ իրավիճակ է ստեղծվել նաև հարձակվողներ Ջոն Կարիկաբուրայի և Միկել Գոտիի համար։ Ակումբի մարզական տնօրեն Էրիկ Բրետոսը հունվարյան տրանսֆերային պատուհանի փակվելուց առաջ սկսել է նոր թիմեր փնտրել երեքի համար էլ։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Սպորտ more