▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՌԴ Պետդուման օրենք է ընդունել ՀՀ-ում հանրահավաքներ անցկացնելու մասին

 

Վերջերս ազգագրագետ Հրանուշ Խառատյանը մի միտք էր արտահայտել,  ըստ  որի մեր երկրում ամեն, ամեն ինչի պատասխանը մեկն է՝ «Ռուսաստանը թույլ չի տվել»:

Փաստե՞ր: Էստեղ տեղին է հիշել հեքիաթի հերոսին, երբ փաստեր չէր բերում, սակայն տրտնջում է՝ էլ ո՞րն ասեմ, էլ ո՞րը...

Թեկուզ վերջինը. ապրիլի 11-ին վճռվելու է իրանական գազի տրանզիտի ճանապարհը՝ Իրան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան: Լավագույն հեռանկարը Հայաստանի համար՝ Գազպրոմը կառաջարկի մի փոքր էժանացնել Հայասանին մատակարարվող գազը, բայց ոչ մի դեպքում թույլ չի տա, որ իրանական գազամուղը Հայաստանով անցնի: Խոսուն փաստ էր, չէ՞:

Զարմացա՞ք:

Իսկ գուցե բողոքե՞ք:

Բայց մի շտապեք...

Չզարմանաք, որ մի օր էլ այսպիսի լուր կարդանք՝ Ռուսատանի  Դաշնության Պետական Դուման առաջին ընթերցմամբ ընդունել ՀՀ օրենքը հանրահավաքների մասին…

 

Հեղինակ՝ 

Ատոմ Գրիգորյան

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Բլոգ more