▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռազմիկ Զոհրաբյան. «Տարոնը Երևանը կդարձնի Փարիզ»

 ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանն այսօրվա ասուլիսին անդրադարձել է մայիսի 5-ի ավագանու ընտրություններին՝ մասնավորապես  շեշտելով, որ Տարոն Մարգարյանի ընտրվելու շանսերը շատ մեծ են։ Այս մասին գրում է  Ա1+.am-ը: Նրա խոսքերով՝ թեև Երեւանի գործող քաղաքապետը շատ քաղաքականացված չի, սակայն ապրում է քաղաքի խնդիրներով, սիրում է քաղաքը։ «Ես գիտեմ, որ նա հատկապես այս վերջին ժամանակները, երբ նորից ընտրություններ պետք է անցկացվեն, երեւի օրը 4-5 ժամ է քնում, իսկ մնացած ժամերին նա աշխատում է»։ 
Ռազմիկ Զոհրաբյանը կես-կատակ կես -լուրջ խոստացել է. 
«Երեւանը կդարձնի Փարիզ՝ լույսերի առատությունը, կանաչապատումը եւ այլն, այսինքն այսօր որեւէ նախկին քաղաքապետի չես կարող համեմատել նրա հետ»։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Քաղաքական more