|
«Հրապարակ»-ը գրում է. «Վեդիում նախընտրական կրքերը հասել են գագաթնակետին: Գարիկ Սարգսյանի կողմնակիցները երեկ ուշ գիշերին քաղաքում «ռազբորկա» են արել, ծեծկռտուք հրահրել: Վեդի քաղաքի կենտրոնական փողոցում գտնվող ՔՊ շտաբի ներկայացուցիչը երեկ փողոցում որոշել է «ատչյոտ» պահանջել մրցակից ճամբարի՝ «Իմ հզոր համայնք» կուսակցության համակիրից, թե ինչու են իրենց թեկնածու Գարիկ Սարգսյանին մրցակիցները կոկորդիլոս, կոկորդիլոսագետ անվանում:
Ընդդիմադիր ճամբարի ներկայացուցիչն էլ պարզաբանել է, որ Գարիկ Սարգսյանն է ինքն իրեն նման մականունով կնքել: Սարգսյանի կողմնակիցը, որը մեր տեղեկություններով Արտաշատ քաղաքի բնակիչ է, որը պարզապես Վեդիում աշխատում է Գարիկի համար, սեռական հայհոյանք է տվել, թե՝ ով ասի կոկորդիլոս, իրա սենցն ու ընենցը: Որից հետո քաշքշուկ է սկսվել, ՔՊ շտաբից մի քանի տասնյակ մարդ դուրս է թափել, մյուս կողմի շտաբից էլ են հասել դեպքի վայր, սկսվել է քաշքշուկ, ծեծկռտուք, ապա ոստիկանները եկել և միայն ընդդիմադիրներին են բաժին տարել»: Մանրամասները` թերթի համարում: |
«Ռազբորկա»՝ Վեդիում. իշխանությունը փորձում է վախի մթնոլորտ ստեղծել
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Մամուլ more
more
more
more
more
more
more



