▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Րաֆֆիի վերջին հայտարարությունն, ըստ էության, հացադուլի ավարտն է ազդարարում

Րաֆֆի Հովհաննիսյանի այսօրվա հայտարարությունը, ըստ էության, հացադուլի ավարտն է ազդարարում: Անտրամաբանական կլինի շարունակել հացադուլը այն պայմաններում, երբ սուբյեկտը, որին ուղղված է հացադուլը, բացել է կլոր սեղանը բանակցությունների համար՝ ձգձգելով սեղանի դիզայնի մի քանի շտրիխները միայն՝ ջերմուկ, սուրճ և ժպիտ՝ կիսահաղթ, կիսակառուցողական: Փաստորեն սրընթաց թևակոխում ենք նոր դարաշրջան՝ բանակցություններ իշխանությունների հետ...
Քաղաքական գործիչները ունեն կենսակերպի կոմպլեքսներ, որոնց խախտումը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ: Օրինակ՝ նրանք չեն կարող փողոցում արևածաղիկ չրթեն, հասարակության մեջ խնչեն՝ որքան էլ վարպետորեն դա արվի, ինչպես նաև հրապարակային, հատկապես գրավոր հայտարարություններում սխալներ թույլ տան: Ինձ համար խիստ մտահոգիչ էր Սերժ Սարգսյանին ուղղված Րաֆֆի Հովհաննիսյանի պատասխան նամակի ձևակերպումը՝ ՞Թեեւ նամակի ընդհանուր ձեւակերպումներում նկատելի են որոշ վիճարկելի փաստարկներ եւ կանխակալ համոզումներ, այդուհանդերձ առաջխաղացում կարելի է համարել հանգամանքը, որ Դուք պատրաստ եք բանակցությունների հիմք ընդունել իմ ներկայացրած փաստաթուղթը՞: 
Ինձ համար շատ մտահոգիչ է, որ քաղաքական գործիչը քաղաքական ճգնաժամի հաղթահարման իր հայեցակարգը ձևակերպում է բանակցություններ եզրի շրջանակներում: Եթե դա լիներ երկխոսություն՝ ինձ համար շատ ավելի ընկալելի կլիներ, որովհետև երկխոսությունը շանս է՝ հակադիր քաղաքական բևեռները մերձացնելու համար: Բանակցությունները բոլորովին այլ օրակարգ են ենթադրում՝ սա ինձ, սա քեզ, սա Օստապ Իբրահիմովիչին...
Անկեղծորեն չէի ցանկանա, որ ընդդիմադիր հասարակական սեկտրի համախմբումը օգտագործվեր որպես մասովկա՝ բանակցությունների ֆոնին արժույթի տատանման համար: Այդ դեպքում հասարակությունը կատարում է սոսկ վերջերս շատ քննարկված հայության հսյտնի հատվածի զորքի ֆունկցիաները: Ի վերջո դուք մտնում եք մի գործընթացի մեջ, որի արդյունքը հայտնի է:
Բանակցելով իշխանությունների հետ՝ կորցնում եք Ազատության հրապարակը, կորցնելով Ազատության հրապարակը՝ գնում եք ապրելու ապահով Հայաստանում...


Հ.Գ. - Բոլոր պոտենցիալ քոմենթագիրներին՝ ես անգրագետ չեմ և շատ լավ եմ հասկանում բանակցությունների և երկխոսության տարբերությունը, ինձ բացատրել պետք չէ...

 

Վարուժան Բաբաջանյանի գրառումը

Ֆեյսբուք

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Քաղաքական more