|
.«Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՄերՁևով» շարժման հաշվետու ժողովն անխոս տպավորիչ էր: Ակնհայտ է, որ Կարապետյանն ունի շատ մեծ ներուժ, որի ճիշտ ռեալիզացիայի պարագայում ընդդիմությունը կունենա ռեալ շանս ազատելու երկիրը էս չարիքից: Շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն այսօր ի թիվս այլ մտքերի ասաց, որ անելու են ամեն բան, որպեսզի ՔՊ-ն կրկին դառնա ընդդիմություն, քանզի նրանք ավելի լավ ընդդիմություն են, քան իշխանություն։ Հասկանում եմ, որ Նարեկը որդեգրել է կոնստրուկտիվ ու ոչ ռադիկալ մոտեցում, բայց կոնկրետ ես լավ չեմ պատկերացնում թե ՔՊ-ն ոնց պիտի լինի ընդդիմություն: Նիկոլը կամ փախնելու ա երկրից, եթե հաջողի, կամ ցմահ դատվելու ա (միայն դատարանները շրջափակելն ու դատավորին սմսով գործից ազատելը բավարար ա մի 10 տարվա համար, էն մնացածն էլ չասեմ): Ալենն ասել ա, որ մնալու ա քաղաքականության մեջ քանի դեռ Նիկոլն ա մնում, էն մնացածը արագ իրար վրա կգրեն, որ ըստ այդմ ոչ մի ՔՊ չի մնա: Նիկոլն էլ գիտի դրա մասին, ուստի ինքը գնալու ա մինչև վերջ, կյանքի կռիվ ա տալու, բացառապես էդ գիտակցումով ա պետք մոտենալ գործընթացին, ոչ մի բարի ավարտ բոլորի համար չի լինելու»։ Դիտեք նաև՝ |
«ՔՊ-ն ո՞նց պիտի լինի ընդդիմություն, Նիկոլը կա՛մ փախչելու է, կա՛մ ցմահ դատվելու է»․ Վազգեն Սաղաթելյան
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Քաղաքական more
more
more
more
more
more
more


