▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ՔՊ-ն հասկացել է, որ Գյումրիում թքելու ա Ասոյի փայտիկին»․ Վարդան Ղուկասյան

«ՔՊ-ն հասկացել է, որ Գյումրիում թքելու ա Ասոյի փայտիկին, քանի որ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել նաև ԴՕԿ կուսակցությունը»,-այդ մասին իր ֆեյսբուքյան հատուկ թողարկման ժամանակ հայտարարել է Վարդան Ղուկասյանը։

Նա նաև ասել է, որ տեղեկություններ են հասնում այն մասին, թե ՔՊ-ն մտածում է արտահերթ ընտրություններ չանել և  փորձում է Բալասանյան դաշինքի՝ հրաժարական ներկայացրածների փոխարեն համոզել, որ ավագանու մանդադը վերցնել ցուցակի հաջորդ համարները։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Վարդան Ղուկասյանը հայտարարել էր, որ Բալասանյան դաշինքը գործարքի մեջ է մտել իշխանության հետ, որ Գյումրի քաղաքապետ ընտրվի Աննա Հակոբյանի բարեկամը։

Մանրամասները՝ Վարդան Ղուկասյանի տելեգրամյան ալիքում։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Քաղաքական more