|
«ՔՊ-ի պատգամավորներից մարդ կա, ում սիրտն արյուն է ուզում Գյումրի քաղաքում, «Փարաքար 2» է ուզում, և այս ամեն ինչը ուզում է լինի Վարդան Ղուկասյանի ու Մարտուն Գրիգորյանի ընտանիքների թիմերի միջև։ Մենք սադրանքներին չտրվեցինք, բայց էն, որ Գյումրիում, իմ գնահատմամբ, սպասվում է էդ սցենարը և փորձելու են Գյումրիում ինչ-որ իրավիճակներ ստեղծել և մեզ ներքաշել կրիմինալ վենդետայի մեջ, հստակ երևում է։ ԱԺ բարձրագույն ամբիոնից հայտարարվում է, որ Մարտուն Գրիգորյանը գնաց, ձայն դրեց, էս պարագայում սա ի՞նչ է նշանակում, եթե ոչ հրահրել արյունահեղության»,- ԱԺ միջանցքում ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը՝ խոսելով Գյումրու քաղաքապետի ձերբակալության մասին: «Արյունահեղությամբ փորձում են քաղաքապետի աթոռը վերցնե՞լ»,- հարցրել է լրագրողը։ «Էս ամեն ինչը սկսվել և գնում է նրան, որ հասնեն իրենց ուզածին, նպատակին, թե ինչքանով կհաջողի, կախված է ընդդիմադիր քաղաքական դաշտի պահվածքից, վերլուծությունից»,- նշել է պատգամավորը։ |
«ՔՊ-ից մարդ կա, ում սիրտն արյուն է ուզում Գյումրիում»․ Մարտուն Գրիգորյան
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


