▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՔՊ-ի քաղաքական դպրոցի ինտրիգները. Ով է լինելու դպրոցի կոորդինատորը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրերս հայտնի դարձավ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում քննարկվել է քաղաքական դպրոց բացելու հարցը։ «Փաստ» թերթի տեղեկություններով, այս հարցում անձամբ շահագրգռված է Նիկոլ Փաշինյանը՝ «մենք ումից ենք պակաս» սկզբունքով, որի ուղղակի հանձնարարականով թեմայի հետ կապված բավական տևական ժամանակ նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում։

Մասնավորաբար, մեզ հայտնի է դարձել, որ իշխանության մի շարք ներկայացուցիչներ մի քանի ամիս խորքային ուսումնասիրություններ են իրականացրել աշխարհում գործող միջազգային մի շարք քաղաքական դպրոցների աշխատանքի սկզբունքների, մոտեցումների և սկզբունքների հետ կապված, ավելին՝ մի քանի խմբեր գործուղվել են եվրոպական և ամերիկյան դպրոցներ՝ տեղում ողջ կրթական ընթացակարգին ու կառուցվածքին ծանոթանալու նպատակով։

Թերթի աղբյուրը հայտնում է նաև, որ դպրոցն ունենալու է օնլայն հարթակ, որի միջոցով ոչ միայն Հայաստանից, այլև արտերկրից կարող են մասնակցել դասընթացներին։ Շրջանառվող տեղեկությունների համաձայն, քաղաքական դպրոցում դասախոսություններ կարդալու նպատակով մասնագետներ են հրավիրվել, իսկ հայաստանյան տիրույթում հիմնական դասընթացներն իրականացվելու են իշխանությանը սպասարկող քարոզչականների ներկայացուցիչները։ Այս ընթացքում այդ շրջանակները ոչ ուղղակի կերպով թեման տիրաժավորում են օնլայն հարթակներում և սոցցանցերում։

Հատկանշական է, որ, ըստ մեզ հասած տեղեկությունների, այս օրերին բավական թեժ պայքար է ընթանում քաղաքական դպրոցի կոորդինատորի հաստիքի համար։ Մասնավորաբար, իշխանության տարբեր ներկայացուցիչներ ոչ միայն իրենց թեկնածուներն են առաջադրում, այլ միմյանց վրա «բոչկա» են գլորում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more