▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՔՊ-ականներն արդեն «չափերն անցե՞լ» են, հարստացել մեծ տեմպերով. Փաշինյանը թիմակիցներին նախազգուշացում է տվել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ի ներսում կոռուպցիայի դեմ պայքար է սկսել, թիմակիցներին նախազգուշացում է տվել՝ ով համարձակվի ներգրավվել կոռուպցիոն որեւէ գործարքի մեջ, ամենայն խստությամբ պատժվելու է:

Ինչպես հայտնի է, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վերջին շրջանում գրեթե ամենօրյա ռեժիմով նիստեր է անում ՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:

Այս շաբաթվա ընթացքում ամեն օր վարչության փակ նիստեր եղան, իսկ հինգշաբթի էլ տեղի ունեցավ հանդիպում կուսակցության նախաձեռնող խմբի հետ. այն, ի տարբերություն վարչության նիստի, ավելի լայն կազմով է անցնում:

Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, թիմակիցների հետ այս հանդիպումներն ու կուսակցական նիստերն իսկական դասախոսության ֆորմատով են անցնում: Նիկոլ Փաշինյանը որոշել է իր թիմակիցներին «դաստիարակել» կուսակցության գաղափարներին ու սկզբունքներին հավատարիմ:

Բացի սա, թիմակիցների հետ հանդիպումներին Նիկոլ Փաշինյանի մյուս սիրելի թեման կոռուպցիան է:

Նիստերի ժամանակ խոսում է այդ երեւույթն արմատախիլ անելու անհրաժեշտության մասին, ՔՊ-ականներին զգուշացրել է՝ կոռուպցիայի համար մեղադրվողներին ներում-բեկում չի լինելու, հեռացվելու են թիմից ու խստորեն պատժվելու:

Հավանաբար, ՔՊ-ականներն արդեն չափերն անցել են, հարստացել մեծ տեմպերով, դրա համար Նիկոլ Փաշինյանը որոշել է նախազգուշացնել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more