▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՔՊ-ականներին ասվել է՝ Լևոն Քոչարյանի նկատմամբ ավելորդ էմոցիաներ չցուցադրեն

«Հրապարակ»-ը գրում է. «Երեկ ԱԺ ՔՊ խմբակցության նիստը տևել է շատ կարճ։ Ի զարմանս ՔՊ-ականների, խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ասել է, որ Լևոն Քոչարյանի նկատմամբ ավելորդ էմոցիաներ չցուցադրեն, անգամ՝ անտարբեր, չկարեւորելով նրա անձը։ Եթե կարիք լինի, նրան իր «արժանի» տեղը նստեցնողը կնստեցնի:
Ասվել է, որ մի մարդու պես ներկա լինեն չորեքշաբթի օրվա նիստին՝ բյուջեն է քննարկվելու, ու Փաշինյանն է գնալու: Անդրադարձ է կատարվել նաև առողջապահության պարտադիր ապահովագրության ներդրման թեմային, ասվել է՝ առաջիկայում լսումներ կանեն այս խնդրի շուրջ, որը համարվում է 24 թվի բյուջեի ամենահեղափոխական մասը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more