▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՔՊ-ական պատգամավորները չեն կարողանում թոթափել բդաբլինչիկային տրամադրությունները

«Հրապարակ» թերթը գրում է. «Երկուշաբթի մեկնարկում է խորհրդարանի գարնանային նստաշրջանը, որի առիթով երեկ խորհրդարանում իշխող խմբակցության նիստ է հրավիրվել, սակայն քվորումի բացակայության պատճառով նիստն ավելի քան կես ժամ նախատեսված ժամից ուշ է սկսվել:

ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ստիպված է եղել բերման ենթարկել իշխանական պատգամավորներին, որոնք, ըստ ամենայնի, դեռ չեն կարողանում թոթափել ամանորյա բդաբլինչիկային տրամադրությունները եւ վերադառնալ աշխատանքային ռիթմի։

Նշենք, որ ԱԺ մեկնարկող նիստերի օրակարգում 30 նախագիծ է ընդգրկված, այդ թվում՝ Հայկ Սարգսյանի աղմկահարույց նախագիծը` «փողով զինգրքույկ վաճառելու մասին»: Խմբակցության երեկվա նիստում զարմանալիորեն չեն քննարկել պատկան հանձնաժողովի որոշումը` ընդունելով այն ի գիտություն: Հիշեցնենք, որ նախօրեին պաշտպանության հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին, եւ այն եկող շաբաթ երկրորդ ընթերցումով անցնելուց հետո օրենքի տեսք կստանա»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more