▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՔՊ-ական պատգամավորը Երեւանում տուն վարձելու համար ԱԺ-ից ամսական 100 հազար դրամ է ստանում

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանը մամուլին բացատրել էր, թե ինչու է ամուսնուն օգնական նշանակել` ասելով, որ նա հասարակական հիմունքներով է աշխատում, այսինքն` առանց աշխատավարձի: Իսկ նշանակել է, քանի որ Գյումրիում է ապրում, ամուսինն է մեքենայով աշխատանքի բերում-տանում, օգնականի կարգավիճակը թույլ է տալիս նրան՝ մտնել ԱԺ տարածք եւ իրեն սպասել աշխատասենյակում։

Սակայն ԱԺ-ից տեղեկացանք, որ Էմմա Պալյանն ԱԺ-ից ստանում է մարզային պատգամավորներին հասանելիք ամսական 100 հազար դրամը, որը Երեւանում բնակարանի վարձակալության համար է նախատեսված։ Այսինքն՝ Պալյանի ամուսինը կնոջը Գյումրի հասցնելու անհրաժեշտություն չունի, նրանք պետք է Երեւանում բնակություն հաստատած լինեն։ Սա նաեւ խոսում է այն մասին, որ պատգամավորները չգիտեն, թե օրենքն իրենց ինչու է օգնականների հաստիք տրամադրել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more