▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՔՊ-ական պատգամավոր կանայք և՛ տուն են գնել, և՛ պետությունից տան վարձի փոխհատուցում են ստանում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը մեզ փոխանցեց իր վրդովմունքը, թե նյութ ենք հրապարակել, որ ինքը տուն է գնել ու միաժամանակ ԱԺ-ից տան վարձավճար է ստացել: «Սո՛ւտ. հերյուրանքներ եք գրել: Ես և Արփին (նկատի ուներ Արփի Դավոյանին), երբ բնակարան ենք գնել, այլևս տան վարձավճար չենք ստացել…»,- ամենայն պատասխանատվությամբ հայտարարեց պատգամավորը:
Կրկին ուսումնասիրեցինք փաստաթղթերը, ՀՀ Ազգային ժողով ուղարկած մեր հարցման պատասխանները, և պարզեցինք, որ Լիլիթ Ստեփանյանը 2019 թվականից մինչև 2022 թվականը, ամեն ամիս տան վարձավճարի փոխհատուցում է ստացել: Այսինքն՝ նա 2020-ի ապրիլի 1-ին տուն է գնել, բայց և՛ 2020-ին, և՛ 2021-ին նաև տան վարձի գումար է ստացել պետբյուջեից: Իսկ Արփի Դավոյանի դեպքում իրավիճակն ավելի դրամատիկ է. նա 2019 թվականից մինչև 2023 թվական՝ հիմա, տան վարձավճարի փոխհատուցում է ստանում ՀՀ Ազգային ժողովի բյուջեից: Այսինքն՝ 2021 թվականին և՛ տուն է գնել, և՛ տան վարձավճար է ստանում:
Եվ մեզ մնում է միայն հավելել, որ ստում էր պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը, երբ ասում էր, թե` ես և Արփին տուն գնելուց հետո վարձավճարի փոխհատուցում չենք ստացել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more