▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՔՊ-ական համայնքապետը բերման է ենթարկվել թմրանյութ պահելու համար

Մարտի 15-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արթիկի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Շիրակի մարզի բնակիչ 31-ամյա Արտակ Մնացականյանն իր մոտ թմրանյութ է պահում։ Թմրանյութ ապօրինի ձեռք բերելու, պահելու, պատրաստելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով Արթիկի Սասունցի Դավիթ և Ղարիբջանյան փողոցների խաչմերուկում իրավապահները ձերբակալում են նրան և տեղափոխում ոստիկանության Արթիկի բաժին։ Տեղում անձնական խուզարկությամբ Ա.Մնացականյանի վերարկուի ծոցագրպանից հայտնաբերվում է թղթով փաթեթավորված 1.57 գրամ քաշով կանաչավուն, յուրահատուկ հոտով, բուսական զանգված։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ Ա․ Մնացականյանը Թալին խոշորացված համայնքի Մաստարա բնակավայրի վարչական ղեկավարն է։ 

Ըստ համացանցում տարածված տեղեկությունների, Արտակ Մնացականյանը ՔՊ անդամ է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more