▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Քույրը» հեռուստասերիալը Ռուբեն Ջաղինյանի ղեկավարության օրոք առաջին լուրջ նախագիծն է Հ1-ում

Հանրային Հեռուստաընկերությունը սկսեց «Քույրը» հեռուստանովելի ցուցադրությունը: Բնական  է, որ լինելու են քննադատություններ, բայց  առաջին իսկ սերիայի ցուցադրությունից ակնառու էին դրական փոփոխություններ: Նախ սերիալում  հնչում  էր  գրական ու  գեղեցիկ հայերեն, չկային  ժարգոնային  ու  առօրյա  խոսակցական  բառեր,դերասանական  կազմը  հիմնականում  նոր  էր,սյուժեն հետաքրքիր  էր  ու  դիտվող: Ռուբեն  Ջաղինյանի    ղեկավարության  օրոք  սա  առաջին  լուրջ  նախագիծն  էր Հ1-ի  եթերում, որը  հուսով  ենք  իր  դրական  հատկանիշներով  կտարբերվի  նախորդ  աշխատանքներից  և այլ  հեռուստաընկերություննեի  եթերում   ընթացող  միաբովանդակ սերիալներից: Շատ  տպավորիչ  էր  նաև  սերիալի   գլխավոր  երգը, որի  խոսքերի  համահեղինակներն  են  Ռիչարդ  Մադլենյանն  ու  սերիալի  սցենարիստ՝  Անահիտ  Մխիթարյանը: Այս  անգամ  լինենք  լավատես, փորձենք  գնահատել  աշխատակազմի  ջանքերը ,  նրանց  մաղթենք հաջողություններ  և  եթերային  նորմերին  համապատասխան   աշխատանք:

Ալեքսան Սարգսյանի  գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more