Ինչպես տեղեկացնում են «Հրապարակի» ԲՀԿ աղբյուրները` իրենք այս օրերին սպասում են տեսնեն, թե ինչով է ավարտվելու ընդդիմադիր նոր բևեռի ձևավորման գործընթացը, այն լինելու է Քոչարյանի՞, թե՞ Սերժ Սարգսյանի «հագով», ինչպես նաև` իրենց կոալիցիա մտնելու առաջարկ արվելո՞ւ է, թե՞ ոչ: Ըստ այդմ էլ որոշելու են իրենց անելիքները: Մի բան, ըստ նրանց, հաստատ է. ԲՀԿ-ն անպայման մասնակցելու է առաջիկայում տեղի ունենալիք Երևանի ավագանու ընտրություններին: Մասնակցության ֆորմատը նույնպես կախված է վերը նշված գործընթացներից: Ընդ որում, ԲՀԿ-ականները հաստատեցին օրերս իրենց նեղ «կռուգում» շրջանառվող տեսակետը, որ որոշակի զարգացումների պարագայում չի բացառվում, որ ավագանու ԲՀԿ համամասնական ցուցակում ընդգրկվի նաև Ռոբերտ Քոչարյանի որդին` Սեդրակ Քոչարյանը:
Քոչարյանի որդին` Երևանի ավագանու ԲՀԿ ցուցակո՞ւմ
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Քաղաքական more
more
more
more
more
more
more


