ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Ախուրյանի շաքարի գործարանում քաղաքացու մահվան հանգամանքները:
Նախնական տվյալներով՝ 2017 թվականի հունիսի 3-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, Շիրակի մարզի Ախուրյան գյուղում գտնվող «Ախուրյանի շաքարի գործարան»-ի տարածքում ջերմաքարշով բեռնատար վագոնները քարշակելու ընթացքում տեղի է ունեցել դժբախտ պատահար, որի հետևանքով մեկ անձ մահացել է։
Մասնավորապես՝ շարժման ընթացքում վագոնի կափարիչը դիպել է անգարի եզրին, այնուհետև՝ վագոնի վրա կանգնած երկու անձի, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից նրանցից մեկը տեղում մահացել է, իսկ մյուսը՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել բժշկական կենտրոն:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 241-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Երկաթուղային, օդային կամ ջրային տրանսպորտի երթևեկության անվտանգության կամ շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Քննչական կոմիտեն` Ալեքսանյանի շաքարի գործարանում քաղաքացու մահվան դեպքի մասին
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Պատահարներ more
more
more
more
more
more
more


