|
Թարմացում․ Դատական ակտը չկատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 7 անձի (Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյան, Հովնան եպիսկոպոս Հակոբյան, Մակար եպիսկոպոս Հակոբյան, Մուշեղ եպիսկոպոս Բաբայան, Հայկազուն արք եպիսկոպոս Նաջարյան, Վահան եպիսկոպոս Հովհաննիսյան, Մովսես քահանա Սահակյան) նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի 2-րդ մասով (դատական ակտը չկատարելը կամ դրա կատարմանը խոչընդոտելը, որը կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով): Այդ մասին ԶԼՄ-ներին հայտնել են Քննչական կոմիտեից։ Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը: |
***
Քննչական Կոմիտեի հրավիրված Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանի, Տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի, Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանի նկատմամբ ևս երկրից չբացակայելու արգելք կիրառեցին։
Ավելի վաղ էլ նման որոշում էին կայացվել Հայ Առաքելական Եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս Հակոբյանի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի նկատմամբ։
Հիշեցնենք՝ այսօր Գերագույն Հոգևոր Խորհրդի եպիսկոպոս անդամներին ծանուցագրեր էին հանձնել, կանչել ՔԿ՝ պնդելով, թե նրանք «մեղադրվում են դատական ակտի կատարմանը խոչընդոտելու արարքի կատարման մեջ»:
Ինչպես հայտնի է, բարձրաստիչան հոգևորականների դեմ քրեական գործի հարուցման պատճառն է դարձել Գևորգ եպիսկոպոս Սարոյանին կարգալույծ հռչակելու մասին Գերագույն հոգևոր խորհրդի որոշումը։
Հիշեցնենք նաև, որ փետրվարի կեսին Ավստրիայում նախատեսված է անցկացնել Եպիսկոպոսաց ժողովը, Գերագույն Հոգևոր Խորհրդի եպիսկոպոս անդամների նկատմամբ երկրից բացակայելու արգելք կիրառելը հենց այս հանգամանքով է պայմանավորվում։
Դիտեք նաև՝
***
***


