▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քիմ Քարդաշյանի նշանադրության մատանին վաճառվել է 620 հազար դոլարով

Usmagazine.com-ը գրում է,որ Նյու Յորքում կայացած Christie's աճուրդում ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի նշանադրության մատանին վաճառվել է 620 հազար դոլարով: 

Մատանին Քարդաշյանին նվիրել էր նրա նախկին ամուսինը ՝ բասկետբոլիստ Քրիս Համֆրիսը: Lorraine Schwartz-ի ոսկերիչների ստեղծած մատանու կենտրոնում մեկ հատ 16.21, իսկ կողքերին՝ երկու հատ 1.8 կարատանոց ադամանդ կա: Քրիսն այն գնել էր 2 մլն դոլարով:

Մարզիկը հայտարարել է, որ ցանկանում է ազատվել այն ամենից, ինչն իրեն հիշեցնում է անհաջող ամուսնության մասին:

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Շոու-բիզնես more