▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Քիչ առաջ տեսաք, թե ինչպես են sms-ներով հրահանգներ իջեցվում»․ Արթուր Խաչատրյան

«Քիչ առաջ տեսաք, թե ինչպես են sms-ներով հրահանգներ իջեցվում»,- այս մասին ԱԺ-ում վարման կարգով հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Իմ պատկերացումը դա էր, քանի որ մի քանի րոպե առաջ Նիկոլ Փաշինյանը հեռախոսով նկարում էր դահլիճի այս մասը և դրանից հետո Վահագն Ալեքսանյանի մոտ հարց ծագեց մեր խմբակցության քվեարկությունների մասին»,- պարզաբանեց ընդդիմադիր պատգամավորը։

Դիտեք նաև՝

Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Ընդդիմությունը շտապ վերադարձավ դահլիճ. ահա թե ինչու»։

«Երեկվանից խորհրդարանում Կառավարության զեկույցն ենք քննարկում, ընդդիմությունը չկար, բայց այսօր եկել են՝ քվեարկություններին մասնակցեն, որ պարգևավճարից չզրկվեն, պատկերացնո՞ւմ եք»,- տեսանյութում նշում է Փաշինյանը։

 

info@asekose.am/095519696
Հասարակություն more