▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Քեզ քացուս տակ կգցեմ». Վանաձորի քաղաքապետը սպառնացել է քաղաքացուն

Վանաձորի բնակիչ Մարտին Օհանյանը 2016թ. սեպտեմբերի 6-ից հացադուլ է սկսել. պահանջը մեկն է՝ լուծել բնակարանի խնդիրը:

Ցուցարարը նշում է, որ դեռևս 2003 թ.-ին Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը վաճառել է այն տարածքը, որտեղ բնակվում է ընտանիքի հետ: Մ. Օհանյանը տարբեր ատյաններ է դիմել, հասել մինչև Ազգային ժողով, դիմել դատախազություն, սակայն՝ ապարդյուն:

Առողջական լուրջ խնդիրներ ունենալով հանդերձ՝ Մ. Օհանյանը դիմել է այս քայլին՝ հույս ունենալով՝ վերջապես լսելի դարձնել իր ձայնը և լուծում տալ իր խնդրին:

Ցուցարարի պնդմամբ՝ վերջին անգամ, երբ փորձել է դիմել քաղաքապետին՝ վերջինս սպառնացել է նրան՝ ասելով «Քեզ քացուս տակ կգցեմ»:

Մանրամասները՝ տեսանյութում

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Լուսանկարում՝ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Բլոգ more