▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քեթրին Մանասյանը` ամուսնալուծության, միայնակ մայր լինելու և կյանքի դժվար փուլի մասին

Քեթրին Մանասյանը` ամուսնալուծության, միայնակ մայր լինելու և կյանքի դժվար փուլի մասին

Asekose.am-ի «Բացարձակ արժեք» հաղորդման ժամանակ  դերասանուհի Քեթրին Մանասյանը բացառիկ խոստովանություն է արել իր ընտանեկան կարգավիճակի մասին`նշելով, որ ինքն ամուսնալուծված է արդեն 4 տարի:

Հաղորդավարուհու այն դիտարկմանը, որ դերասանուհին փորձել է խնամքով թաքցնել իրողությունը, դերասանուհին նկատել է, որ ինքը երբեք չի թաքցրել հանրությունից իր ամուսնալուծության մասին, սակայն որևէ մեկն այդ մասին չի հարցրել:

Քեթրինի խոսքով`իր որդին մշտապես կապի մեջ է եղել հայրիկի հետ, անգամ այն ժամանակ, երբ ինքը որևէ կապի միջոց չի ունեցել նախկին ամուսնու հետ:

Քեթրինը խոսել է նաև միայնակ մայրիկի կարգավիճակի մասին`նշելով, որ մտածել է, որ հնարավոր է գա նման օր: Ամուսնալուծության էտապը Քեթրինի համար չափազանց բարդ է եղել, որը նա համարում է արդեն անցյալ: Դերասանուհին հաղորդման ընթացքում հիացմունքով խոսել է որդու մասին`նշելով,որ թեպետ երջանկությունը լռություն է սիրում, այնուամենայնիվ` ինքը երջանիկ է իր որդով, ով իր կյանքում մեծ դեր ունի:

Դիտեք հատվածներ և , եթե բաց եք թողել հաղորդումը, առաջարկում ենք անպայման հետևել ամբողջական զրույցին։

 

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Շոու-բիզնես more