Արդեն տեղեկացրել ենք, որ Արցախում նկարահանել են Happy երգի տեսահոլովակը:
Ֆարել Ուիլիամսի հանրահայտ Happy երգի հիման վրա նկարահանված «Մենք երջանիկ ենք Ղարաբաղից» տեսահոլովակը երեկ հրապարակվել է յութուբում: Այն պատրաստել են Արեգ Բալայանը և Արսեն Բեգլարյանը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ: Հրապարակման պահից ի վեր շուրջ 18 ժամվա մեջ այն ունեցել է ավելի քան 35,000 դիտում:
Տեսահոլովակը պարունակում է 70 էպիզոդ՝ շուրջ 120 մարդու մասնակցությամբ: Իր մասնակցությունն է բերել նաև Արցախի բազմամյա բարեկամ Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի Բարոնուհի Քերոլայն Կոքսը՝ պարելով Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնի հաշմանդամների և աշխատակիցների հետ միասին:
Դրա հեղինակները նպատակ ունեն ցույց տալու, որ Արցախը ոչ թե հակամարտություն է, այլ զարգացող պետություն՝ իր առօրյա կյանքը վայելող երջանիկ բնակչությամբ:
Դիտեք և տարածեք «Մենք երջանիկ ենք Ղարաբաղից» տեսահոլովակը:
Քերոլայն Կոքսը` We Are HAPPY From KARABAKH տեսահոլովակում. աննախադեպ դիտում
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Քաղաքական more
more
more
more
more
more
more


