▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քըլըչը տեսանյութ է հրապարակել Ռուբինյանի հետ հանդիպումից` հայ-թուրքական սահմանից

Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը տեսանյութ է հրապարակել Ռուբեն Ռուբինյանի հետ հանդիպումից։

***

Հայաստան-Թուրքիա սահմանին կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպումը: Հիշեցնենք՝ այն թվով 5-րդն է:

Հանդիպման մեկնարկին հատուկ ներկայացուցիչները շրջել են Մարգարայի վերանորոգված անցակետում:

***

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը X-ում գրառում է արել, որում ասվում է․ «Մեր 5-րդ հանդիպումն անցկացրեցինք Թուրքիա-Հայաստան սահմանային գոտում՝ առավոտյան հայկական կողմում, իսկ ճաշից հետո՝ թուրքական կողմում։ Կառուցողականորեն քննարկեցինք կարգավորման գործընթացի բոլոր ասպեկտները և դրա հետագա առաջխաղացման հնարավորությունները»։

***

Սերդար Քըլըչի հետ լավ հանդիպում եմ ունեցել հայ-թուրքական սահմանին։

Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Թուրքիայի հետ կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

«Հաստատել ենք ավելի վաղ ձեռք բերված համաձայնությունները և համաձայնեցրել  վստահության ամրապնդման նոր միջոցները, ներառյալ՝ տեխնիկական պահանջների գնահատումը, որոնք անհրաժեշտ են մեր երկրների միջև երկաթուղային հաղորդակցության գործունեության ապահովման համար»,- գրել է Ռուբինյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more