▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքապետարանից 7 ձերբակալված կա

«ԱրմԼուր»-ի տեղեկություններով այսօր Երևանի քաղաքապետարանից ձերբակալվածների թվում են Երևանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության նախկին պետ Ռոբերտ Դարբինյանը, քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային 2-րդ բաժնի պետ Միքայել Ղիմոյանը, հողի վերահսկողության վարչության պետի տեղակալ՝ Արամ Այվազյանը։

Ըստ տեղեկությունների այս պահին ընդհանուր կա 7 ձերբակալված։

Ձերբակալել են նաև հասարակական կարգի պահպանության ծառայության պետին՝ Արամ Գյուլզադյանին։
Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատել են լրատվականի տեղեկությունը՝ նշելով, որ քննության շահերից ելնելով այս պահին այլ մանրամասներ հայտնել չեն կարող։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more