Երեկ Խորհրդարանական ուժերի մասնակցությամբ՝ բացի «Ժառանգությունից», ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի է ունեցել հերթական խարհրդակցությունը՝ հետընտրական իրադարձությունների վերաբերյալ։ Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը։ «Մեզ հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ասաց, որ կազմել են հայտարարության նախագիծ, որի շուրջ համաձայնություն ձեռք բերելուց հետո կարող է խորհրդարանի արտահերթ նիստ լինել։ Ըստ նրա, նախագծում կա առաջարկ՝ քննարկել Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու եւ սահմանադրական հանրաքվե անցկացնելու հարցը։ ՀՀԿ-ն սպասում է մյուս խմբակցությունների առաջարկներին։ «Դա կարող է ընթացակարգ ապահովել երկխոսության համար; Քաղաքական դաշտը երկխոսությունների դաշտ է, կամ լինում ես այդ դաշտում, կամ՝ լուսանցքում ես մնում։ Վաղը մենք առաջարկություններ կնայենք, հաջորդ օրը նորից կքննարկենք, տեսնենք արդյունքները ինչպիսին կլինեն»,- ասաց նա։ Մեր հարցին, թե «Ժառանգությունն» է հետընտրական գործընթացների առանցքում, ինչպես եք առանց նրանց քննարկելու, Սահակյանը պատասխանեց. «Ժառանգության» խնդիրները մեզ համար արդեն փակված են, քանի որ մեզ համար հասկանալի չէ, թե «Ժառանգությունն» ինչ է ուզում։ Դա նաեւ քաղաքական մյուս ուժերի կարծիքն է, որոնք չեն ուզում այս պահին գործ ունենալ «Ժառանգության» հետ։ Նրանք կամաց-կամաց իրենց լուսանցք են մղում»։ Նշենք, որ առաջարկները պետք է ընդունվեն կոնսենսուսով, եւ եթե «Ժառանգությունը» դեմ լինի, դրանք չեն ընդունվի»,- գրում է «Հայկական ժամանակը»:
Քաղաքական դաշտը երկխոսությունների դաշտ է. կամ դաշտում ես, կամ՝ լուսանցքում
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Քաղաքական more
more
more
more
more
more
more


