▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Քաղաքացին շարունակում է խմել այն ջուրը, որի որակը ոչ ոք չի երաշխավորում»․ Անուշ Պողոսյան

«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է.

«Խմելու ջրի որակի ստվերային իրականությունը

«Սուր անկյուն» հաղորդաշարը անդրադարձել էր խմելու ջրի որակի խնդիրներին։ Մի քանի դիտարկում այս թեմայի շուրջ․
NCDC, Armenia / Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնի լաբորատորիաները խմելու ջրի մանրէաբանական և քիմիական հետազոտություններ են իրականացնում պետական պատվերի շրջանակում՝ հաստատված պլանների համաձայն։ Բացի այդ, իրականացվում են նաև վճարովի հետազոտություններ՝ համայնքների, տնտեսվարողների և անհատների հետ կնքված պայմանագրերի հիման վրա։
Պատասխանից խուսափելու հավանական պատճառներից մեկն այն է, որ երեք մարզերի մասնաճյուղերի լաբորատոր աշխատակիցների կրճատումից հետո տվյալ մարզերում խմելու ջրի (և ոչ միայն) նմուշառումը կատարվում է խիստ խախտումներով։ Նմուշառման կետերը, ըստ աշխատակիցների, հաճախ չեն համապատասխանում լիցենզավորման պահանջներին, գործում են վատթարագույն պայմաններում՝ առանց կենսանվտանգության և որակի չափորոշիչների պահպանման։
Վարակազերծում և մանրէազերծում տեղում չեն իրականացվում։ Մանրէազերծ տարրաները տեղափոխվում են առանց համապատասխան սանիտարական և տեխնիկական ապահովման, խախտվում են տեղափոխման կանոնները։ Նմուշները տեղափոխվում են առանց սառնարանային բեռնարկղերի՝ չապահովելով պահանջվող ջերմային ռեժիմը։
Յուրաքանչյուր հետազոտության արդյունքի հավաստիությունը սկսվում է հենց ճիշտ նմուշառումից և տեղափոխումից։ Ահա թե ինչու «Վեոլիա Ջուրը» փաստում է, որ նմուշառումը շատ դեպքերում կատարվում է ոչ պատշաճ ձևով։
Արմավիրի տարածաշրջանի ջուրը մշտապես աչքի է ընկել կոշտությամբ և մանրէաբանական շեղումներով։ Վերջին տարիներին Արմավիր քաղաքում և հարակից գյուղերում խմելու ջուրը վաճառվում է շրջիկ ցիստեռներով և ստացիոնար կետերում՝ հիմնականում Թալինից բերված ջուր։ Բնակչության մեծ մասը օգտվում է այդ ջրից։
Բնական է հարցը՝ ո՞վ է վերահսկում այս ամբողջ շղթան։ Ո՞վ է իրականացնում ջրի հետազոտությունները, տալիս թույլտվություն՝ այն շահագործելու։ Ովքե՞ր են այս ամենի հովանավորներն ու պատասխանատուները։ Ինչպես միշտ, տուժողը մնում է շարքային քաղաքացին։ Ահա սա է պատճառը, որ Arpine Hovhannisyanին պատասխանել են «մենք կապ չունենք»։ Իսկ իրականում հիվանդությունների կանխարգելման և վերահսկման առումով ամենամեծ պատասխանատվությունը այս կառույցինն է․․․․
Հ․Գ․ Ժամանակն է, որ իրականացվի անկախ փորձագիտական հետազոտություն՝ բացահայտելու խախտումները և տրվի իրավական գնահատական։ Քանի դեռ վերահսկողության մեխանիզմները թերի են, քաղաքացին շարունակում է խմել այն ջուրը, որի որակը ոչ ոք երաշխավորել չի կարող»։

Դիտեք նաև՝

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more