▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քադիրովի 20-ամյա որդին նշանակվել է Չեչնիայի փոխվարչապետ

Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը հայտարարել է, որ իր 20-ամյա որդուն՝ Ախմատին, նշանակել է Չեչնիայի ։ Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նա նաև կպահպանի Չեչնիայի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի նախարարի պաշտոնը. այդ գերատեսչությունում Ախմատ Քադիրովը նշանակվել էր երկու տարի առաջ։

Չեչնիայի փոխվարչապետի պաշտոնակատ Ախմեդ Դուդաևը նշանակվել է ազգային քաղաքականության, արտաքին հարաբերությունների, մամուլի և տեղեկատվության տարածաշրջանային նախարար:

Քադիրովը նշել է, որ երկու նշանակվածներն էլ «ունեն մեծ կառավարչական փորձ, մի շարք բացառիկ մասնագիտական ​​որակներ, աշխատանքին համակարգված մոտեցում և պատասխանատվության բարձր աստիճան», «խորը գիտելիքներ ունեն իրենց համապատասխան ոլորտների վերաբերյալ և արդեն զգալի ներդրում են ունեցել հանրապետության զարգացման գործում»։

Դիտեք նաև՝

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more