|
ԱԺ-ում քննարկվում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։ Ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հարց ուղղելով նախագահի թեկնածու Գեղամ Գևորգյանին, խոսեց բենզինի շուկայում առկա խնդիրներից․ «Բենզինի շուկայում արդյո՞ք կան տնտեսվարողներ, որոնք պրեմիում, ռեգուլյար և սուպեր բենզինի տեսակները խառնում են, մոլորության մեջ են գցում մեր հայրենակիցներին։ Ովքե՞ր են, քանի՞ վարույթ կա հարուցած, ի՞նչ պատիժներ են սահմանվել էդ տնտեսվարողների նկատմամբ և ի՞նչ գործիքակազմ եք օգտագործել։ Մեր հազարավոր հայրենակիցներ, որոնք ամեն օր բախվում են այդ խնդրին, այսօր նիստը նայում են, նրանց պետք է սպառիչ պատասխաններ տրվեն։ Դուք եկել եք այստեղ, որպեսզի նաև այդ հարցերի պատասխանները տաք։ Նույն խնդրին բախվում են նաև հեղուկ գազի շուկայում»,- ասել է Գառնիկ Դանիելյանը։ |
«Պրեմիում, ռեգուլյար և սուպեր տեսակի բենզինը խառնում, մոլորության մեջ են գցում վարորդներին». Դանիելյան
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


