▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փոխվում են ընդամենը աթոռի հետույքները

Բանտի ադմինիստրացիայի տեղփոխությունից(ռակիրովկա) կալանավորների վիճակը չի փոխվի, էլ չխոսենք ազատության մասին: Այսօր ողջ հայ ժողովուրդն է հասկացել, թե ինչպես են ձևավորվում կամ նշանակվում Հայաստանի իշխանության մարմինները:

Հայաստանը ամբողջովին գերված է ռուսական կայսրության կողմից և ցանկացած տեղաշարժ կատարվում է անմիջապես «կենտրոնի» հրահանգավորմամբ, այդ թվում նաև վերջին փոփոխությունները: Ֆորպոստի համար բացարձակապես ոչ մի նշանակություն չունի, թե իր դրածոներից որ մեկի հետույքը, որ աթոռին կհանգրվանի: Կարևորը, որ հայկական գուբեռնիան շարունակի մնալ հավերժ աղքատ ու հետամնաց, մուրացիկի պես ձեռքն իրեն մեկնած:

Ոմանք արդեն միամտորեն անցել են բուռն քննարկումների կատարվող փոփոխությունների մասին, առանց հասկանալու, որ աթոռակիրների փոփոխությունից Հայաստանի թալանի ծավալները չեն փոխվելու: Որքան, որ «կոնգրեսմեններ» շմայսի ու սեյրանի աթոռների տեղփոխությունից կարելի երկրի վիճակի փոփոխություն ակնկալել, ճիշտ այդքան էլ ֆորպոստի հերթական պահակափոխությունից ...

Արմեն Զատիկյան

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Բլոգ more