ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում ավարտվել է փոխգնդապետի կողմից զինված ուժերի թիկունքի վարչության օպերատիվ բաժնի պետ-շտաբի պետի տեղակալի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ փոխգնդապետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 2 հոդվածով։
Նախնական քննության տվյալներով՝ ՀՀ ԶՈՒ թիկունքի վարչության օպերատիվ բաժնի պետ-շտաբի պետի տեղակալ, փոխգնդապետ Ա.Բադալյանը 2015թ. դեկտեմբերի 13-ից-22-ն ընկած ժամանակահատվածում նշանակվել է ՀՀ ՊՆ N զորամասում 2015 թվականի ամառային ուսումնական փուլի ստուգումներն իրականացնելու համար ստեղծված հանձնաժողովի նախագահ:
2015թ. դեկտեմբերի 14-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, նշված զորամասի հրամանատարի նախաձեռնությամբ Ա.Բադալյանը, զորամասի թիկունքի և ԿՇԾ գծով տեղակալ Ա.Հակոբյանը և զորամասի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ-տեխնիկական մասի պետ Հ. Հովհաննիսյանը գնացել են ճաշելու, ապա՝ վերադարձել զորամաս:
Զորամասի շտաբի մասնաշենքի մոտ, Հ.Հովհաննիսյանը, զինվորական ծառայության պարտականությունների կատարելու հետ չկապված, Ա.Բադալյանին Ղալթաղչի գյուղ ընկերոջ մոտ չտանելու կապակցությամբ վիճաբանության մեջ է մտել վերջինիս հետ, գլխով և բռունցքով հարվածել նրա դեմքին` դիտավորությամբ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս, որն արտահայտվել է ստորին շրթունքի շրջանի սալջարդ վերքի, քթոսկրերի կոտրվածքի, գլխուղեղի միջին աստիճանի սալջարդի, աջ գագաթաքունքային շրջանի վերկարծրենային արյունահավաքի, աջ քունքոսկրի խրթեշի կոտրվածքի ձևով:
Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Հ.Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենգրքի 358-րդ հոդվածի 1-ին մասի և 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: Մեղադրական եզրակացությունը հաստատվել է, և գործն ուղարկվել է դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Փոխգնդապետը հարվածել է մեկ այլ սպայի՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնասվածք
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Պատահարներ more
more
more
more
more
more
more


