«Այս պահին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պաշտոնական այց Հայաստան չի նախապատրաստվում, և նման քննարկումներ ներկա պահին չեն ընթանում»,- երեկ «Հայկական ժամանակ»-ի թղթակցին հայտնել են Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայությունից:
Այս կերպ ՌԴ նախագահի մամլո ծառայությունը պատասխանել է թերթի թղթակցի խնդրանքին` մեկնաբանել «տեղեկությունները, թե մինչև 2013 թվականի փետրվարին ՀՀ-ում կայանալիք նախագահական ընտրությունները նախատեսվում է Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան»: Նույն հարցին ի պատասխան` ՀՀ-ում ՌԴ դեսպանատնից «ՀԺ» թղթակցին ասել էին, որ Պուտինի այցի վերաբերյալ տեղեկատվության չեն տիրապետում և խորհուրդ են տվել դիմել ՌԴ նախագահի մամլո ծառայություն: Դեռ ամռանը ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինն ասել էր, թե ՀՀ-ում ՀԱՊԿ զորավարժություններին մասնակցելու համար սեպտեմբերի 7-ին Պուտինը ժամանելու է ՀՀ: Զորավարժությունները մոտ 2 շաբաթով հետաձգվեցին, իսկ Պուտինն այդպես էլ չեկավ:
Պուտինը ՄԻՏՔ ՉՈՒՆԻ ՀՀ գալու
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Քաղաքական more
more
more
more
more
more
more


