▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պուտինը կարող է օկուպացնել Վրաստանն ու Հայաստանը»․ Սաակաշվիլի

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին կարծում է, որ Ուկրաինայում անհաջողությունների ֆոնին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է օկուպացնել Վրաստանն ու Հայաստանը։ Նա այս մասին նշել է DW-ի հարցերին գրավոր պատասխանում։

«Պուտինը պարտվում է Ուկրաինային, և ես համոզված եմ, որ զուգահեռաբար նա կսկսի էքսպանսիա դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան՝ լիակատար վերահսկողություն հաստատելու համար»,- նշել է նա։

Նա հավելել է, որ Ռուսաստանի նախագահն «արդեն պահանջ է ներկայացրել» Վրաստանի նախկին վարչապետ և «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, գործարար Բիձինա Իվանիշվիլիին՝ ճանաչել Ռուսաստանի կողմից օկուպացված Աբխազիան և Հարավային Օսիան որպես անկախ պետություններ։

Նրա խոսքով՝ Իվանիշվիլին Ռուսաստանի պահանջով փաստացի կազմաքանդել է վրացական զինված ուժերը։ Տնտեսությունը 99 տոկոսով կախված է Ռուսաստանից։

«Միևնույն ժամանակ, Պուտինը կփորձի գրավել Հայաստանը, քանի որ նա արհամարհում է Փաշինյանին և այնտեղ կարող է հույսը դնել հզոր հինգերորդ շարասյան վրա։ Անհնար է գրավել Հայաստանը՝ առանց արդեն իսկ Վրաստանին վերահսկելու»,- նշել է Սաակաշվիլին։

info@asekose.am/095519696
Հասարակություն more