▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պուտինը ցավակցել է և վստահություն հայտնել, որ Գյումրիի սպանդի մեղավորները խստագույնս կպատժվեն

ТАСС տեղեկատվական գործակալությունը հայտնում է, որ այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին զանգահարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Բարդ չէ կռահել, որ քննարկված հիմնական թեման եղել է Գյումրիի ողբերգությունը։ Ըստ գործակալության, Պուտինը ցավակցություններ է հայտնել Սարգսյանին ու վստահություն հայտնել, որ ողբերգության համար մեղավորները խստագույնս պատժվելու են, իսկ հետաքննությունը կանցկացվի սեղմ ժամկետներում։

ՌԴ նախագահը նաև հույս է հայտնել, որ այսօր Մոսկվայից ժամանած  բարձրակարգ մասնագետները կկարողանան օգնել Սերյոժա Ավետիսյանին, իսկ հարկ եղած դեպքում, ՌԴ նախագահը խոստացել է բժշկական ինքնաթիռ ուղղարկել, որպեսզի փոքրիկ Սերյոժային տեղափոխեն Մոսկվա՝ բուժումը շարունակելու համար։

 

Լրագրող բլոգեր 

ԲլոգՆյուզ

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Քաղաքական more