«Պուտինը բերել է Հայաստան Նիկոլին՝ ամենաանսկզբունքային, ամենափչացած ագենտներից մեկին»,- «24Նյուզ»-ի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց «Ցեղակրոն» շարժման առաջնորդ Շանթ Հարությունյանը։ Նրա դիտարկմամբ՝ Նիկոլ Փաշինյանը մերկապարանոց հայտարարություններ է անում Ռուսաստանի դեմ, բայց որևէ քայլ չի անում․․․ «Բոլորը գիտեն, որ ինքը ռուսների դրածոն է, դրանում ինքը ոչ մեկին չի խաբում, ո՛չ Արևմուտքին, ո՛չ թուրքերին, ո՛չ ռուսներին, խաբում է մենակ հայ հասարակությանը»,- նշեց Հարությունյանը՝ ընդգծելով՝ անգամ նրա հակառուսական քայլերը ղեկավարվում են ռուսական КГБ-ի կողմից։ *** «Նիկոլը, երբ որ խոսում է պետականության մասին, խաբում է»,- «24Նյուզ»-ի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց «Ցեղակրոն» շարժման առաջնորդ Շանթ Հարությունյանը։ «Ղարաբաղը, որ «ժերտվա» տվեցին, հիմա արդեն միջանցքի հարց են քննարկում, հիմա ասում են Արարատից հրաժարվենք, Ցեղասպանությունը ժխտելու խնդիր է դնում, սա Լենին-Քեմալ պայմանագրի կետերն իրականացնելու համար է։ Ղարաբաղը «ժերտվա» տալուց հետո մտածեցին հասարակությունը կընդվզի, Նիկոլին կփոխեն, կբերեն ռուսամետ մեկին, որ մնացածն արվի, բայց, որ տեսան հասարակությունը լավ էլ հանդուժում է, հիմա սաղ Նիկոլ Փաշինյանին ասում են՝ Լենին-Քեմալ պայմանագիրը վերահաստատեք, 3+3-ը նույն Լենին-Քեմալ պայմանագիրն է՝ նորացված, որովհետև Հայաստանն արդեն անկախ է ու կարող է մի այնպիսի ղեկավար ունենալ, որն ասի՝ ապօրինի «բեզպրեդել» պայմանագիր ա, տանում եմ միջազգային դատարան, չեղարկվի»,- նշեց Հարությունյանը։ *** «Նիկոլի նման մարդիկ չպետք է լինեն իշխանության, որպեսզի բանակում չկայացվածության, քայքայվածության խնդիր չլինի։ Ճիշտ է ասում Փաշինյանը, որ խնդիրը հասարակությունից է, բայց հասարակությունից է այնքանով, որ պարտություններից հետո իր նման տգետ սրիկային, դավաճանին ընտրել են վարչապետ»,- «24Նյուզ»-ի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց «Ցեղակրոն» շարժման առաջնորդ Շանթ Հարությունյանը։ «Ակնհայտ դավաճան է այդ մարդն ու գնում է զինվորականների տոնը տոնելու, մեկը չի կանգնում ասում՝ այ դավաճան, ի՞նչ բարոյական իրավունք ունես, եկել ես․․․ 40-50 հոգով հրաժարական են պահանջում, հետո «չեստ» են տալիս։ Ու դրա մեղավորն, այո, հասարակությունն է»,- նշեց Հարությունյանը։ |
«Պուտինը բերել է Հայաստան Նիկոլին՝ ամենաանսկզբունքային, ամենափչացած ագենտներից մեկին»․ Շանթ Հարությունյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Քաղաքական more
![«Ալիևի անձնական վրեժխնդրությունն է». Զատուլինը՝ Արցախի նախկին ղեկավարների դատավարության մասին](http://asekose.am/filemanager/uploads/2024/07/week-3/arcaxigerixekavarner.jpg)
more
![ԴՕԿ կուսակցությունը մասնակցելու է Փարաքարի ընտրություններին](http://asekose.am/filemanager/uploads/2024/12/week-5/vardanghukasyan.jpg)
more
![«Հայկական Թրամպի» երազանքի մասին․․․ Նորիկյան](http://asekose.am/filemanager/uploads/2021/06/week-2/robert_qocharyan.jpg)
more
![«Փաշինյանի նպատակն է վերարտադրվել՝ անգամ եթե հովանավորը դառնա Էրդողանը»](http://asekose.am/filemanager/uploads/2024/09/week-4/erdoxannikol.jpg)
more
![«Քանի որ մենք կանգնած ենք Հայաստանի կողքին, Ադրբեջանը ձգտում է ապակայունացնել իրավիճակը Ֆրանսիայում»․ Սիլվեն Մեյլար](http://asekose.am/upload/news/admin/2016/04/57089e3fa2b5c_medium.jpg)
more
![«Չզարմանա՛ք, երբ վերջում ասի, որ ինքը գիժ է ու չէր հասկանում՝ ինչ է անում»․ Դավիթ Կարապետյան](http://asekose.am/filemanager/uploads/2024/11/week-1/davitkarapetyan.jpg)
more