▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փոստանջյանի արձակած դատավճիռը՝ խոսափողը կրկին անջատելու պատճառ

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսօր ԱԺ-ում մինչ կսկսեր իր ելույթը՝ շնորհակալություն հայտնեց Մարդու իրավունքների պաշտպանին՝ զեկույցի համար:

Պատգամավորը նշեց, որ ԱԺ շրջանառության մեջ էր դրել հայտարարության մի նախագիծ, անձի մասին, ով մի քանի անգամ դատապարտված է եղել խուլիգանության, մարմնական վնասվածքներ հասցնելու, տարբեր տիպի գողությունների համար և նշանակվել է մարզպետի պաշտոնում:

«Բացի այն, որ այդ պաշտոնում է, գիտենք որ մարդ է սպանել: Իսկ ներկայիս Գլխավոր դատախազը շարունակում է նույն ոճի գործունեությունը, ինչն իրականացնում էր իր նախորդը: Նա նախաքննության ընթացքում հայտարարեց, թե Սուրիկ Խաչատրյանը քնած է եղել»,-նկատեց Զարուհի Փոստանջյանը:

Նրա խոսքով՝ մենք գրեթե չունենք դատական համակարգ:

«Այն ծայրահեղ կոռումպացված է:  Դատական համակարգի նկատմամբ կա քաղաքական ճնշում»:

Եվ, քանի որ դատական համակարգը չի գործում պատգամավորը օգտագործելով իր լիազորությունները՝ մի  դատավճիռ  փորձեց արձակել.

Դատավճիռ՝ հանուն հայ ժողովրդի և ազատ, անկախ ու միացյալ Հայաստանի. Հայ ժողովրդի դատարանը 2014 թվականի հոկտեմբերի 10-ի դռնբաց դատական նիստում քննեց քրեական գործը՝ ըստ մեղադրանքի: Սերժ Սարգսյանը, ծնված 1954թ.Ստեփանակերտ քաղաքում, աշխատել է որպես ՀՀ նախագահ, բնակվել է Բաղրամյան 26 պալատում, մեղադրվում է պետական դավաճանության, իշխանությունը յուրացնելու...»:

Պատգամավորը այդպես էլ չկարողացավ բարձրաձայնել բոլոր մեղադրանքները, քանի որ խոսափողը անջատվել էր...

Անի Կարապետյան

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Քաղաքական more