▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Փորձառու բժիշկները հրաժարվում են պետպատվերով հիվանդ ընդունել». Արթուր Դանիելյան

«Ադեկվատ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Էսօր բուժաշխատողի օրն ա: Հետաքրքիր ա` նախարարի շնորհավորանքը կարդացող բուժաշխատողն ի՞նչ է մտածում էս պահին: Ի՞նչ են մտածում այն փաստի մասին, որ իր «բարեփոխման» արդյունքում ամեն եռամսյակի վերջ իրենց ասելու են, որ պետք ա բուժումները մի քանի շաբաթ տոռմուզ տալ, որովհետև փող չկա, մինչդեռ փորձառու բժիշկները հրաժարվում են պետպատվերով հիվանդ ընդունել, ու շուտով օրդինատուրան չավարտած ջահելներն են մարդկանց վիրահատելու:
«Իրական» Հայաստանի պարադոքս կա: ՔՊ քվեարկող բուժքույրերը և սանիտարկեքը գնում, խնդրում են փորձառու բժիշկներին, որ իրենց հարազատներին «ներքին կարգով» բուժեն այն բժիշկները, որոնք հրաժարվում են պետպատվերից: Այսինքն նրանք քարոզում և ընտրում են մի բան, որի հետևանքը, սակայն, ոչ թե իրենք պիտի կրեն, այլ ուրիշները: Իրենք իրենց համար նախընտրում են հին անբարեփոխ ձևերը: «Իրական» Հայաստանը բոլորի համար թող լինի բացի իրենց հարազատներից»:

info@asekose.am/095519696
Հասարակություն more