▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Փորձ է արվում պետական արարողակարգից հանել օտարերկրյա պատվիրակությունների համար կազմակերպվող` Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցը». Էդմոն Մարուքյան

ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանի թելեգրամյան գրառումը.

«Եղեռնի հուշարձանի վերանորոգման աշխատանքները ժամանակավորապես կդադարեցվեն. Հայաստանի ճարտարապետների պալատ
Այդպիսի որոշում է կայացվել ԿԳՄՍ նախարարության գիտամեթոդական խորհրդի արտահերթ ընդլայնված նիստում, որին մասնակցել են Պալատի խորհրդի հինգ անդամներ, նշված է պալատի տարածած հաղորդագրության մեջ։
Ամեն ինչ արվում է, որպեսզի 2026 թվականի մայիսին Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի օրերին Ցեղասպանության հուշահամալիրը փակ մնա։ Այս կերպ փորձ է արվում պետական արարողակարգից հանել օտարերկրյա պատվիրակությունների համար կազմակերպվող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցը։
Հնարավոր է, որ գագաթնաժողովին մասնակցեն նաև Էրդողանն ու Ալիևը, և ամենայն հավանականությամբ՝ հուշահամալիրը փակ պահելու որոշումը կայացվել է նրանց չվրդովեցնելու համար։
Սա իշխանությունների կողմից իրականացվող հերթական սրբապղծությունն է։
Եթե այդպես չէ, ապա հենց այսօր հերքեք և հրապարակեք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցող պատվիրակությունների համար նախատեսված արարողակարգային այցերն ու հանդիպումները»։

Դիտեք նաև՝

 

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more