▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Փոքրամասնության «իշխանությունը» հերթական քայլն է անում ընդդեմ քաղաքացիների»

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Երևան քաղաքի փոքրամասնության «իշխանությունը» հերթական քայլն է անում ընդդեմ քաղաքացիների։
«Մուռ» հանելու պրակտիկան շարունակվում է, օգոստոսի 1-ից QR կոդերով օգտվելը տրանսպորտից դառնալու է անհնար։
Միակ նպատակը՝ քաղաքացիներին ստիպել գնել փաթեթներ։
Ոչ բարեփոխված տրանսպորտի բարեփոխումը տապալածները դեմ են դուրս գալիս ժողովրդին։
Լռելու ու հանդուրժելու արդյունքը։
Պետք է բոյկոտել ու ձեռք չբերել փաթեթներ»:

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Քաղաքական more