Պոնչը «հուսահատվել է» սեփական հարսանիքի տեսագրությունը դիտելիս. Տոմա Պետրոսյանի արձագանքը
Հումորիստ Տարոն Իսպիրյանը, ով հանրությանն առավել հայտնի է որպես Պոնչ, սոցցանցերի իր էջերում նոր ու զվարճալի տեսանյութ է հրապարակել, որտեղ հումորային պրիզմայով անդրադարձել է ընտանեկան կյանքի դրվագներին։ Տեսանյութում հումորիստը, հեռուստացույցի վահանակը ձեռքին, մեծ հուսահատությամբ ու բացականչություններով դիտում է մի տեսագրություն և փորձում «կանգնեցնել» էկրանին երևացող հերոսին՝ հորդորելով չգնալ այդ ճանապարհով ու չընկնել թակարդը։


