▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՊՆ խոսնակը՝ խուճապային տրամադրություններ ստեղծող գրառումների մասին

ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը գրել է. «ԶԼՄ հարգելի՛ գործընկերներ, ևս մեկ անգամ հորդորում ենք զինված ուժերի, առաջնագծի հետ որևէ առնչություն չունեցող, ինքնահռչակ «ռազմական փորձագետների» չճշտված, ոչ ստույգ և ապատեղեկատվություն հանդիսացող ու հանրության շրջանում խուճապային տրամադրություններ ստեղծող ֆեյսբուքյան գրառումները չտարածել:
Հարկ է այդօրինակ գրառումների իսկության վերաբերյալ համապատասխան ճշտումներ կատարել պաշտպանության նախարարության հետ:
Պաշտպանության նախարարությունը հանրությանը պատշաճ իրազեկում է առաջնագծում տիրող իրադրության վերաբերյալ»:

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more